loader
ՊԵԿ-ն ավելի մեծ պարգևատրումներ վճարելու հնարավորություն ունի. Դավիթ Անանյան

ՊԵԿ-ն ավելի մեծ պարգևատրումներ վճարելու հնարավորություն ունի. Դավիթ Անանյան

Պարգևավճարների մասին տեղեկատվությունը սուտ է այն առումով, որ նման պարգևատրումներ ուղղակի չկան: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պնդելով, որ պարգևավճարների նման թվեր գոյություն չունեն:

«Այդպիսի պարգևատրումներ չկան, սա ուղղակի ի գիտություն: Այդպիսի մեծ թվեր հնարավոր չեն: Առձեռն վճարված պարգևատրման չափն առավելագույնը կազմել է 1,5 մլն դրամ»,- պարզաբանեց նա՝ մինչդեռ չմանրամասնեց, թե որ աշխատակցին է այդ չափով պարգևատրել:

Ճշտող հարցին՝ էլ ինչի՞ դիմաց է աշխատակիցը նման պարգևատրում ստացել, ՊԵԿ նախագահը հակադարձեց. «Այդպես եմ ուզել»:

Անանյանը հայտնեց, որ պարգևատրվել են բոլոր հարկային ծառայողները. իրենից սկսած մինչև վերջին տեսուչն ու հավաքարարը: Նա նշեց, որ կան հավելավճարներ, որոնք օրենքով նախատեսված են:

«Ինչ-որ վճարվել է, կատարվել է բացառապես օրենսդրության համապատասխան: ՊԵԿ-ը մյուս պետական մարմիններից տարբերվում է նրանով, որ իր պարգևատրումների ֆոնդը շատ ավելի մեծ է և ավելի մեծ պարգևատրումներ վճարելու հնարավորություն ունի, և այստեղ մեծ են կոռուպցիայի ռիսկերը: Եվ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակը համարժեք, արժանապատիվ և մոտիվացիոն համակարգեր ստեղծելն է: Բոլորը ստանում են ադեկվատ, իրենց մասնակցության և իրենց ստեղծած արժեքին համապատասխան պարգևատրումներ»,- շեշտեց Անանյանը:

Նա հայրենասիրությունը, արժեքային համակարգերը և ադեկվատ վարձատրությունը կառուպցիայի դեմ պայքարի անկյունաքարն է համարում: Իսկ ինչ վերաբերում է իր պարգևատրումին, ասաց, որ այս պահին թվեր չի հրապարակի:

«Եկեք համբերությամբ զինվեք, երբ տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնեմ, կտեսնեք իմ բոլոր թվերը»,- հորդորեց նա:

Անանյանի խոսքով՝ այն լրատվամիջոցը, որը հրապարակել է պարգևավճարների մասին նյութը, օրենքի խախտում է թույլ տվել:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս