loader
ՊԵԿ նախագահը՝ աղմկահարույց նշանակումների մասին

ՊԵԿ նախագահը՝ աղմկահարույց նշանակումների մասին

Հուլիսի 9-ից մինչև այսօր ՊԵԿ-ում քննվող և նոր հարուցված քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել 2,5 մլրդ դրամ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Եթե հիշում եք, 800 մլն էր մուտքագրվել: Մոտ օրերին նորից մուտքագրումներ կլինեն»,- մանրամասնեց Անանյանը:

Նա ասաց, որ կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պետությանը հասցված 20 մլրդ 622 մլն դրամի մասին, որից այդ պահի դրությամբ բյուջե վերականգնվել էր 800 մլն դրամը, իսկ այսօր այդ թվիը հասել է 2,5 մլրդ-ի:

Վերջինս անդրադարձավ նաև ՊԵԿ-ում կատարված վերջին նշանակումներին, որոնք մեծ հնչեղություն ունեցան: Մասնավորապես, խոսելով Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի քրոջ որդու՝ Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակումից՝ ասաց. «Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քույրը տղա չունի: Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր և հրեշտակի թևերով, չի լինում նման բան: Սա այն համակարգն է, որը պետք է անընդհատ ինքնամաքրմամբ զբաղվի: Այս կամ այն կադրային նշանակումը կարող է սխալ լինել, ոչ մեկ սխալներից ապահովագրված չէ»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս