loader
Փետրվարի 17-­ը` Բարության ինքնաբուխ դրսևորման օր

Փետրվարի 17-­ը` Բարության ինքնաբուխ դրսևորման օր

Փետրվարի 17-ին նշվող Բարության ինքնաբուխ դրսևորման օրը (Random Acts of Kindness Day) միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջին նախաձեռնություններից է: Տոնը հիմնվել է ԱՄՆ-ում, բայց այսօր տարածված է և նշվում է տարբեր երկրներում ու հասարակություններում՝ անկախ քաղաքացիությունից, ազգային պատկանելությունից և կրոնական համոզմունքներից:

Տոնն առավելապես հայտնի է Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում, որտեղ այդ օրը տարբեր քաղաքներում բարեգործական միջոցառումներ և մարաթոններ են անցկացվում: Դրանց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական և քաղաքական գործիչներ: Հա­յաս­տա­նում այդ օրը դեռևս շատ հայտ­նի չէ: 

Տոնի կազմակերպիչները կոչ են անում այս օրը բարի լինել բոլորի հանդեպ և երբեք դրա դիմաց որևէ բան չակնկալել: Եթե մարդը բարության դիմաց երախտագիտության է սպասում, ապա դա անկեղծ բարություն համարվել չի կարող:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս