loader
ՌԴ-ում վթարի հետևանքով տուժել է մեկ և մահացել ՀՀ երկու քաղաքացի

ՌԴ-ում վթարի հետևանքով տուժել է մեկ և մահացել ՀՀ երկու քաղաքացի

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից մարտի 9-ին՝ ժամը 11:00-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված1978թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված1983թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս