loader
Ռուս պաշտոնյայի գաղտնի այցը Երևան

Ռուս պաշտոնյայի գաղտնի այցը Երևան

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք կատարեց ռուսական պետական պաշտոնյաներին սպասարկող «Россия» Il-96-300 ինքնաթիռներից մեկը։

Հատուկ փոխադրող «Россия» ստորաբաժանումը նախագահի հրամանագրով անհատական սպասարկում է իրականացնում թվով 10 բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահ, վարչապետ, դաշնային խորհրդի նախագահ, պետական դումայի խոսնակ, գերագույն դատարանի նախագահ, սահմանադրական դատարանի նախագահ, գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար և ԱԳ նախարարին, փոխանցում է sut.am-ը:

Նկատենք, որ վերոնշյալ պաշտոնյաներից որևէ մեկը այսօր Երևան չի ժամանել, համենայն դեպս այդ մասին պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չկա։ «Զվարթնոցից» թռիչք կատարած ինքնաթիռը կրում է RA-96018 սերիան։ Այս ինքնաթիռը թողարկվել է 2007 թվականին և նախատեսված է ՌԴ կառավարության անդամների, կամ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին սպասարկելու համար։

flightradar24.com կայքի տվյալների համաձայն, այս ինքնաթիռը երեկ Մոսկվայից թռիչք է կատարել Սոչի և վերադարձել Մոսկվա։ Մամուլը ուսումնասիրելիս տեսնում ենք՝ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից Սոչի է այցելել միայն ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որը հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանիի հետ։

Թե, ինչ ռուս պաշտոնյա է այցելել այսօր Երևան, և ովքեր են այժմ ՌԴ կառավարական ինքնաթիռով ուղևորվում Մոսկվա, թեռևս հայտնի կդառնա առաջիկայում, եզրափակում է sut.am-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս