loader
Սաբոտաժ

Սաբոտաժ

ԲԱՐՈՅԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

Թավշյա հեղափոխությունից հետո Սասնա ծռերը ծանր բեռ են դարձել։ Նույնիսկ նրանց համար, ովքեր 2016-ի հուլիսի 17-ից առաջ և դրանից հետո էլ համամիտ էին, որ գործող իշխանություններն այլ ճանապարհ չեն թողել, քան զինված ապստամբությամբ իրականացնել իշխանափոխություն` ի նպաստ երկրում սոցիալական արդարության և այաստանակենտրոն քաղաքականության հաստատման, Արցախի Հանրապետության անվտանգության պահպանման և ի բացառումն Ադրբեջանին հողերի հանձնման։

2016-ի հուլիսի 17-ը Հայաստանի Հանրապետության վերջին 20 տարվա կտրվածքով ավանդական դարձած սոցիալական և անարդարության ծանր ճնշվածության, արտագաղթի զարգացող տեմպերի ժամանակաշրջան չէր։ 2016-ի հուլիսի 17-ին նախորդել էր 2016-ի ապրիլի 1-ը, երբ ադրբեջանական անսպասելի դիվերսիոն հարձակման ժամանակ պարզվեց, որ ուշացել է պատասխան կրակ տալու հրամանը, որ զինտեխնիկայում դիզվառելիք չի եղել. 100 երիտասարդներ մատաղ գնացին Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, նրանց գեներալների թալանին` զուտ իրենց դուխի, քաջության ու մարմնի հաշվին ետ մղելով թշնամուն։ Ու մինչ հայկական կողմը մեծ թափ հավաքած քշում էր թշնամուն, Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո հնչեց ռազմական դադարի մասին հրաման։ Հայկական տարածքից 800 հեկտար մնաց Ադրբեջանին։ Եվ այդ 800 հեկտարը Սերժ Սարգսյանը համարեց «անպետք հողեր»։ Եվ պարզ էր, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր 800 հեկտարը` իր բնակչությամբ հանդերձ, այս իշխանությունը համարում էր «անպետք»։ Պարզվեց, որ «անպետք» էին նաև այն զինվորները, որ մասնակցել էին Ապրիլյան քառօրյային, բայց չէին զոհվել։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ պետականորեն խրախուսվում էր զոհվելը, և իշխանությունից ազատվելու այլ քաղաքական օրակարգ տեսանելի չէր, քան թեհլերյանական հերոսությունն է։ Համենայն դեպս, այդ պահին թվում էր, թե  քաղաքականության հնարավորություն չկար։ Քաղաքականի դաշտը փակվել էր։

Եվ ահա, Սասնա ծռերը որոշեցին լինել այդ Սողոմոն Թեհլերյանը և ասպարեզ բացել այդ քաղաքականության համար։

2016-ի հուլիսյան դեպքերից հետո Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում փոխարինելու եկավ Կարեն Կարապետյանը, և հայտարարվեց ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերի բուռն ռեսթարթ։ Ուրիշ բան, որ դա, իհարկե, չեղավ։ Բայց փաստ է, որ ռեսթարթի որոշումը եղավ Սասնա ծռերի գործողություններից հետո։ Կարելի է այս փոփոխությունը վերագրել Սասնա ծռերի ապստամբությանը, կարելի է` ոչ` հաշվելով, որ առջևում պառլամենտական ընտրություններ էին։ Քաղաքական վերլուծության ճաշակի, գուցե նպատակահարմարության հարց է։ 

Մարինա Բաղդագյուլյան  

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս