loader
Շենքերը ցանկացած պահի կարող են փլուզվել, բայց ղեկավարները չեն տեսել, չեն պատկերացնում. ակցիայի մասնակից

Շենքերը ցանկացած պահի կարող են փլուզվել, բայց ղեկավարները չեն տեսել, չեն պատկերացնում. ակցիայի մասնակից

Հայաստան 24-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչները դժգոհեցին, որ երկու բնակելի շենքեր վթարային են, այստեղ ապրում է 22 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրում 3-4 անչափահաս երեխա է մեծանում: Ցանկացած պահի այդ շենքերը կարող են փլուզվել, ուղղակի ղեկավարները չեն տեսել ու չեն պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը:

Լենուղու բնակիչ Մկրտիչ Սահակյանի խոսքով` դիմել են մարզպետարան, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, իրենց պատասխանել են, որ հրատապ կարգով հարցը կլուծվի, սակայն հրատապ կարգով անուշադրության են մատնել խնդիրը:

«Նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մշտապես ասել է` ձեր հարցը լուծված է, սակայն մինչև օրս սպասում ենք: Հիմա եկել ենք կառավարության մոտ, ուզում ենք, որ գոնե փոխվարչապետն ընդունի, լսի մեզ, բայց դեռ ոչ ոք չի մոտեցել»,- ասաց բողոքիա ակցիայի մասնակից Մկրտիչ Սահակյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս