loader
Ստուգումներ անցկացնելու համար համայնքապետը փաստաթղթեր կներկայացնի Դավիթ Սանասարյանին

Ստուգումներ անցկացնելու համար համայնքապետը փաստաթղթեր կներկայացնի Դավիթ Սանասարյանին

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ կկատարի Անիի համայնքապետարանում։ Այս մասին այսօր Մարալիկում հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Ստուգումների հիմքն Անի խոշորացված համայնքի բնակիչներից ստացած բողոքներն են: Դավիթ Սանասարյանը զրուցել է համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հետ: Համայնքապետից պահանջել է անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել:

Գևորգյանը խնդրել է վերադառնալ աշխատանքային վայր, որպեսզի ստուգման համար կարողանա փաստաթղթեր ներկայացնել։

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ համայնքապետի հրաժարականը պահանջելը բնակիչների իրավունքն է, բայց բնակիչներին կոչ է արել դադարեցնել ակցիաները: Դավիթ Սանասարյանը շեշտել է, որ Անիում, ինչպես և Ուրցաձորում, առկա է ճգնաժամ, որը լուծում է պահանջում։

Նա նաև նշել է, որ ծառայության աշխատակիցները երկուշաբթի կլինեն համայնքապետարանում: Բնակիչները համաձայնել են այլ տեղ բարձրացնել իրենց պահանջը՝ չխանգարելով համայնքապետի աշխատանքներին:

Հիշեցնենք, որ Անի խոշորացված համայնքի բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք տևական ժամանակ է` փակել են համայնքապետարանի դուռը և համայնքապետը չի կարողանում աշխատասենյակ մտնել:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս