loader
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերվել. նախարար

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերվել. նախարար

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ղեկավարած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերվել, իսկ փաստերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն՝ պարզելու կա՞ն քրեական տարրեր, թե՝ ոչ: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Խախտումների հիմնական ծավալը չբուժված հիվանդների համար գանձված գումարներն են: Հիվանդները չեն պառկել հիվանդանոց, բուժօգնություն չեն ստացել, բայց պետությունից գումարներ են գանձվել: Մենք այս պահին մոտ 300 մլն դրամի նման դեպք ենք արդեն հայտնաբերել: Մարդիկ պետք է անցնեին կանխարգելիչ բուժզննում, որի համար պետությունը 8000 դրամ գումար էր վճարում: Այդ մարդկանց շուրջ 90 տոկոսը ձևակերպվել են ստացիոնար բուժման համար, և նրանց համար գանձվել է 100-200 հազար դրամ»,- պարզաբանեց  Թորոսյանը:

Նրա խոսքով, եթե քրեական տարրեր հայտնաբերվեն այդ գործում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավարի պաշտոնանկության հարցն օրակարգում կլինի:

Նախարարը հայտնեց, որ առաջիկայում ստուգումներ են պատրաստվում իրականացնել բոլոր խոշոր բուժհիմնարկներում:  

Նախարարության խոշորացույցի տակ կհայտնվեն «Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա» բժշկական կենտրոնները:

 

 

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս