loader
«Սուրմալու»-ի աշխատակիցները տնօրենին 3 օր ժամանակ տվեցին

«Սուրմալու»-ի աշխատակիցները տնօրենին 3 օր ժամանակ տվեցին

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատանկիցներն այսօր առավոտից բողոքի ցույց են կատարում, տնօրինությունից պահանջելով տաղավարների վարձավճարներն իջեցնել 30 տոկոսով։

Բողոքի մասնակիցներին հանդիպեց տոնավաճառի տնօրեն Ռազմիկ Զաքարյանը։ Նա նշեց, որ հարկերի բարձր լինելու պատճառով այժմ հնարավոր չէ իջեցնել վարձավճարը։

Ցուցարարներին միացավ «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը։ Վերջինս նշեց՝ երկրում իրավիճակ է փոխվել և հնարավոր է վերնայել օրենքները։

Աշխատակիցները պահանջում են նաև հանգստյան ևս մեկ օր։ Այս պահի դրությամբ ցուցարարները հայտարարեցին, որ չեն պատրաստվում բացել տաղավարները, իսկ տնօրենին տալիս են 3 օր ժամանակ։

Պահանջները չբավարարելու դեպքում բողոքի ցույցերը 3 օրից կվերսկսվեն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս