loader
Շուտով տեղեկատվություն կլինի՝ Կամո Արեյանը կշարունակի՞ աշխատել այլ պաշտոնում, թե՝ ոչ

Շուտով տեղեկատվություն կլինի՝ Կամո Արեյանը կշարունակի՞ աշխատել այլ պաշտոնում, թե՝ ոչ

Կամո Արեյանն այլևս չի զբաղեցնում քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին Հայաստան 24-ին տեղեկացրեցին քաղաքապետարանի տեղեկատվության և լրատվության բաժնից:

«Նա այլևս առաջին տեղակալ չէ: Տեղեկատվություն չունենք, թե նա կշարունակի՞ աշխատել թե՝ ոչ, կամ որպես ինչ կշարունակի աշխատել: Կարծում եմ՝ շատ շուտով այդ մասին տեղեկատվություն կլինի»,- փոխանցեցին քաղաքապետարանից:

Նկատենք նաև, որ քաղաքապետարանի կայքէջում քաղաքապետի տեղակալների անունների ցանկից Կամո Արեյանի անունն արդեն հանված է:

Հիշեցնենք, որ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 15 տարի՝ 2003 թվականից: Մամուլում այսօր լուրեր շրջանառվեցին, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում շրջանառվում է «ՔՊ» ավագանու անդամ Վահագն Հովակիմյանի անունը։ Վերջինս, սակայն, Facebook-ի իր էջում հերքել է տեղեկությունը, թե պատրատասվում է դառնալ Երևանի փոխքաղաքապետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս