loader
Սյունիքը պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանա. Փաշինյան. ուղիղ

Սյունիքը պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանա. Փաշինյան. ուղիղ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սյունիքի մարզում: Այս մասին նա տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Նա հանդիպել է Կապան  խոշորացված համայնքի բնակիչներին:

«Սյունիքը Հայաստանի ողնաշարհն է և առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանա, մեզ համար այն ռազմավարական նշանակություն ունի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ամուր կանգնած եք հողին»,- դիմելով սյունեցիներին՝ ասաց Փաշինյանը:

Խոսքով հանդես եկավ նաև Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը: Նա  մարզի բնակիչներին ասաց.«Ինձանից նորմալ աշխատանք ակնկալեք»:

Խոշորացված համայնքի մաս կազմող Սյունիք բնակավայրի բնակիչները  Փաշինյանին ներկայացրեցին խմելու ջրի խնդիրը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս