loader
Տաջիկ բամբակագործները պահանջում են իրենց աշխատավարձերը

Տաջիկ բամբակագործները պահանջում են իրենց աշխատավարձերը

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անում Տաջիկստանից բամբակի մշակման նպատակով Հայաստան եկած քաղաքացիները:

Արմավիրի մարզի բամբակի մշակման ու վերամշակման ձեռնարկությունում աշխատող Տաջիկստանի քաղաքացիները Հայաստան 24-ի հետ զրույցում նշեցին, որ Հայաստան են եկել 2018 թվականի մայիսին, աշխատել են ու վարձատրվել, սակայն վերջին 3 ամսվա համար նրանց չեն վարձատրում: Նրանք պնդում էին, որ Գագիկ Խաչիկյանի բամբակագործական ձեռնարկությունը նրանց մոտ 15 հազար դոլար է պարտք։

Աշխատակիցներից մեկը` տաջիկ բամբակագործ Աբդուլո Խայրուլոն, նշեց, որ իրենց ընկերներից յոթը, գումարն այդպես էլ չստանալով, տուն են վերադարձել, իսկ իրենք Հայաստանում առանց փող են մնացել ու չեն կարողանում հայրենիք վերադառնալ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս