loader
Տարիներ շարունակ վայրահաչոց է եղել մի թեմայի շուրջ, որի հետ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի. Վիկտոր Սողոմոնյան

Տարիներ շարունակ վայրահաչոց է եղել մի թեմայի շուրջ, որի հետ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է ՀՔԾ ծանուցագիրը՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության ներկայանալու համար: Այս պահին նա ունի վկայի կարգավիճակ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա, անդրադառնալով ՀԾՔ-ի այն հայտարարությանը, որ Մարտի 1-ին բանակը ծառայեցվել է քաղաքական գործընթացներում՝ խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ, ասաց. «Մեր քաղաքական իրադարձության մեջ կա մեկ ընդհանուր խնդիր՝ Սահմանադրությունն ամեն մեկը կարդում է այնպես, ինչպես ուզում է: Խնդրում եմ՝ ուշադիր կարդացեք 2008 թվականի Սահմանադրությունը՝ Զինված ուժերի մասին հատվածը և նախագահի լիազորությունների մասը, այն համադրեք Փաստահավաք խմբի փաստերի հետ և կտեսնեք ակնհայտ տարբերություններ: Հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակների հետ, որոնք հետապնդում է Փաստահավաք խումբը»:

Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պնդմամբ, եթե գործեն օրենքի շրջանակներում, իրենք անհանգստանալու պատճառ չունեն: Նրա խոսքով՝ այս պահին չկա որևէ հարց, որը կստիպի իրենց անհանգստանալ:

«Եթե որոշում ենք, թե ով է ժողովրդի թշնամին, եկեք այդպես էլ ուրեմն անենք: Մենք որոշում ենք, որ սա ժողովրդի թշնամին է»,- նշեց Սողոմոնյանը:

Վերջինիս խոսքով՝ Քոչարյանի կատարած ցանկացած քայլ հիմնավորված է եղել: Նա մեկ անգամ ևս բոլորին հորդորեց Սահմանադրությունն ուշադիր կարդալ:

«Կարդացեք 2005 թվականի Սահմանադրության՝ նախագահի լիազորությունների հատվածը: Ուղղակի բոլորն ուղղորդվում են Փաստահավաք խմբով: Սահմանադրությունից բաց են թողնում այն բառերը, որոնք բացարձակապես օրինականություն են հաղորդում Քոչարյանի գործողություններին: Սահմանադրությունը հատվածականացված են ներկայացնում, որոշ կետեր հանվում են: Քոչարյանի գործողությունները հիմնավորված են, իսկ ինչ վերաբերում է 0038 գաղտնի հրամանին, դա ՊՆ-ի ներքին հրամանն է: Սահմանադրությունը չի ասում, որ այդ հրամանը պետք է համաձայնեցվեր Ռոբերտ Քոչարյանի հետ, այլ հարց է, որ եղել է խորհրդակցություն, որի մասին Քոչարյանը կպատմի»,- հայտնեց նա:

Նա նաև շեշտեց, որ պետք է խոսել միայն փաստերով, օրինակ՝ Քոչարյանի առասպելական ունեցվածքի մասին:

«Մամուլը գրում է, որ նրան են պատկանում բոլոր բանկերը, բացի «Էյ Էս Սի Բի» բանկից: Խոսվում է նաև Հոկտեմբերի 27-ի մասին: Տարիներ շարունակ վայրահաչոց է եղել մի թեմայի շուրջ, որի հետ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը:

Նշենք նաև, որ Քոչարյանի օրոք Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն արդեն մեղադրյալ է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. նա հետախուզվում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս