loader
Թունավորում՝ Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում. 12 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց

Թունավորում՝ Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում. 12 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՊՏՀ Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը և հայտնել, որ քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասից գազի արտահոսք կա, ինչի պատճառով երեխաներին լսարաններից դուրս են հանել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13.00-ին, Բաբաջանյան փողոցի 9 հասցեում գտնվող նշված քոլեջի տարածքում թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ քոլեջի 12 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս