loader
Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-հարավի» ճանապարհի ճաքերի մասին

Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-հարավի» ճանապարհի ճաքերի մասին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ ճանապարհահատվածը դեռևս կառուցող ընկերության սպասարկման տակ է, որը եղած ճաքերի նկատմամբ վերահսկողություն  է իրականացվում: Հունվարի 18-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը՝ անդրադառնալով «Ազատության» պատրաստած ռեպորտաժին, որի համաձայն նորակառույց ճանապարհի արտաքին շերտն սկսվել է քայքայվել:

«Գիտեք, ամեն ինչ էլ կարող է լինել: Ընդհանուր լաբորատոր փորձարկումները եթե ժամանակին անցել են, եթե հիմա անցնում են, հնարավոր է այդպիսի բաներ լինեն, բայց իհարկե դա պետք է վերականգնվի»,- ասաց Մարտիրոսյանը:

Դիտարկմանը, որ ճանապարհի այդ հատվածը կառուցած ընկերությունն իսպանական այն ընկերությունն է, որի վերաբերյալ մամուլում հրապարակումներ կան կոռուպցիոն դրսևորուների մասին, նախարարը պատասխանեց. «Իմ կարծելը քիչ է: Լաբոլորատոր փորձարկում կանցկացվի, եթե լաբարատոր փորձարկումը ցույց տա, որ վատ է արված, իհարկե դա սպասարկման ընթացքում պետք է վերականգնվի»:

Այդ կարգի շինարարության համար, ըստ նրա,  2 մլն դոլարը մեծ գումար չէ, կարող է ավելի էլ լինել. «Ըստ ներկայացված փաստաթղթերի, թերացում չի եղել», - ասաց նախարարը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս