loader
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաների կուտակումներ են առաջացել. լուսանկարներ

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաների կուտակումներ են առաջացել. լուսանկարներ

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելի փակման պատճառով ճանապարհին ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել: Քաղաքացիները Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեցին, որ կատարվող շինարարական աշխատանքներն իրենց անհարմարություններ են պատճառել: Ստիպված են շոգ եղանակին հերթերի մեջ անցկացնել, քանի որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհին մեքենաները չեն կարողանում շարժվել և հերթեր են գոյացել:

Հիշեցնենք՝ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 6-ի ժամը 11:15-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղիներ:

Ալավերդի քաղաքի բնակիչները, սակայն, նշեցին, որ այլընտանքայի երթուղիները ճանապարհը երկարացնում են մոտ 30 կիլոմետրով:

Նշենք, որ նախարարությունից հորդորում են տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝

1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան): Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: Հունիսի 30-ին՝ ժամը 08:30-ից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին՝ մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում:

Փլուզման հատվածում ճանապարհի լայնությունը 14 մ է, որից 6 մ-ը՝ սահմանազատված է. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝

1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան): Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2. Դսեղ-Մարց ճանապարհահատվածով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս