loader
Վարչապետը ծանոթանում է ակցիայի մասնակիցների խնդիրներին

Վարչապետը ծանոթանում է ակցիայի մասնակիցների խնդիրներին

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իջավ շենքի առաջ առավոտվանից բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիների հետ հանդիպման: Մինչև այդ արծվաշենցիները փորձում էին մտնել կառավարության շենք և իրենց խնդիրը ներկայացնել:

Փաշինյանին արծվաշենցիները պատմեցին, որ 2009 թվականին կառավարությունը որոշում է ընդունել իրենց կորուստները փոխհատուցել՝ 6 մլրդ դրամ պետք է հատկացվեր, բայց փոխհատուցումը մասամբ են վճարել:

Հայրենիքը կորցրած արծվաշենցիները բնակություն են հաստատել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ մոլոկանների խարխուլ տներում, որոնք փլուզման եզրին են:

Վարչապետը լսեց արծվաշենցիներին և հենց տեղում էլ քննարկեց նրանց կարգավիճակի վերաբերյալ հարցերը:

Փաշինյանն արծվաշենցիներին առաջարկեց ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հոկտեմբերի առաջին օրերին հանդիպել իր հետ:

Վարչապետին մոտեցան նաև տարածքում բողոքի ակցիա իրականացնող Արմավիրի մարզի բնակիչները, որոնք դժգոհում էին նախկին գյուղապետից և նրա կատարած անօրինականություններից: Մեկ այլ քաղաքացի էլ, որ բիզնեսն էր կորցրել, իր խնդիրը հայտնեց: Վարչապետը հատ առ հատ լսեց նրանց:

«Տեսեք՝ արծվաշենցիներն ասում են՝ իրենց խնդիրը 26 տարի է, ձեր հարցը՝ 15 տարվա: Չի կարող 15 տարվա խնդիրը 15 օրում լուծվել»,- ասաց վարչապետը:

Ամենատարբեր հարցերով բողոքի դուրս եկած ցուցարարներն ասացին, որ իրենց միակ հույսը վարչապետն է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս