loader
Վարչապետի որոշումը ճիշտ էր. Օսիպյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Վարչապետի որոշումը ճիշտ էր. Օսիպյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու վարչապետի որոշումը ճիշտ է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը:

«Ես կարծում եմ, որ Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք ոստիկանությունը պատրաստ է ԱԺ արտահերթ ընտրություններին, Օսիպյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել ԱԺ ընտրությունները: Նա բացառեց ընտրություններին ավանդական դարձած քրեական հեղինակությունների ներգրավվածությունը:

«Քրեական տարր մենք չենք անջատում, օրենքի առջև բոլորը հավասար են: Ինչի՞ դուք այս 5 ամիսների ընթացքում չեք համոզվել, որ օրենքի առջև բոլորը հավասար են: Ես չգիտեմ՝ նախկինում ինչպես է եղել, բայց ես նախկինում շատ եմ արժանացել քննադատությունների: Թող որևէ մեկը մի հատ դրվագ փաստով ներկայացնի, որտեղ ես թերացել եմ»,- ասաց նա:

Օսիպյանը փակագծեր չբացեց, բայց հայտնեց, որ ընտրությունների ժամանակ հատկապես մարզերում կօգտագործվեն նոր մոտեցումներ: Անդրադառնալով համակարգի աշխատանքի թերացումներին՝ նշեց, որ ինքն էլ իդեալական չէ, բայց աշխատում է այնպես անել, որ վատ հետևանքներ չլինեն:

«Ուժեղ և բանիցմաց ոստիկանության աշխատանքի արդյունքում ունեցանք լավ ընտրություններ: Փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, բայց ես գոհ եմ իմ համակարգի յուրաքանաչյուր ծառայողի աշխատանքից, ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը լավ է կատարում»,- նկատեց նա:

Վալերիյ Օսիպյանի պնդմամբ՝ ոստիկանությունը տիրապետում է ՀՀ-ում ողջ օպերատիվ իրավիճակին, տեղեկացված է բոլորից, և այս պահի դրությամբ անհանգստանալու խնդիր չի տեսնում:

«Կանխարգելիչ միջոցառումներ միշտ էլ կատարվում են»,- հավելեց նա:

Անդրադառնալով ընտրացուցակներին՝ ոստիկանապետի ԺՊ-ն ասաց, որ որևէ մեկը չի կարող բացասական վերաբերմունք հայտնել ցուցակների վերաբերյալ՝ գերգերազանց են եղել: Մահացած անձանց անունների հայտնաբերման միայն 2 դեպք է եղել, իսկ այդ քաղաքացիները ՌԴ-ում են մահացել: Նույնը կլինի նաև ԱԺ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս