loader
Վարկեր են վերցրել, իսկ հանքը փակվել է, ի՞նչ անել

Վարկեր են վերցրել, իսկ հանքը փակվել է, ի՞նչ անել

«Տարիներ առաջ «Թեղուտ ՓԲԸ»-ն այդ մարդկանց համոզել է վաճառել իրենց հողերը, որոնց տեղում կառուցվել են Թեղուտ ՍՊԸ-ի հանքավայրը, գործարան ու հարակից այլ շինություններ: Բնակիչների ու ընկերության մոտ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ հանքը շահագործվելու է նվազագույնը 50 տարի, ու այդ ընթացքում համայնքի բնակիչներն ապահովվելու են աշխատանքով: Բայց արդեն մի քանի տարի անց հանքը դադարել է շահագործվել, մարդիկ էլ փաստի առաջ են կանգնել՝ զրկվելով թե՛ աշխատանքից, թե՛ հողամասերից ու դրանից բխող անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելու հնարավորությունից: Ի՞նչ եք անելու խնդրին լուծում տալու համար»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, հարցրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ խնդրին ծանոթ է, ուսումնասիրել են ու համապատասխան հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի Թեղուտ ՓԲԸ-ի ու Շնող համայնքի բնակիչների խնդիրներով: Արձագանքելով Ավինյանի պատասխանին՝ Կյուրեղյանը տեղեկացրեց նաև, որ Շնող համայնքի բնակիչները վարկեր են վերցրել՝ ապավինելով իրենց աշխատանքին, բայց արդեն քանի ամիս է՝ չեն կարողանում մարել բանկերի ամսական գումարները, իսկ բանկերից արդեն նամակներ են ստանում, որ եթե մեկ ամիս էլ վճարում չկատարեն, ապա տույժեր ու տուգանքներ են գալու իրենց հաշիվներին: Պատգամավորի արձագանքին պատասխանելով՝ փոխվարչապետը տեղեկացրեց՝ խնդրի այս հատվածին տեղյակ չէ, բայց հուսով է, որ այս դրույթը նույնպես կգրավի խնդրով զբաղվող հանձնաժողովի ուշադրությունը, ու համապատասխան լուծումներ կգտնվեն:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս