loader

«Վարորդներին չտուգանելու և նախկին տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները» (ուղիղ)

Մայիսի 24-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Վարորդներին չտուգանելու և նախկին տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները» թեմայով:

Բանախոսներն են՝

Տիգրան Քեյան,  «Վարորդի ընկեր» հկ նախագահ

Գագիկ Մելիքյան, փաստաբան

Քրիստ Հովսեփյան, «Իմ իրավապաշտպանը» հկ նախագահ

ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս