loader
Վթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

Վթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

Հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06։40-ի սահմաններում Kia Sorento մակնիշի տրանզիտ համարանիշերով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։

Վթարի հետեւանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի հետևանքով մահացածը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է՝ Ռուբեն Գալստյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս