loader
ՎԶԵԲ. Հայաստանում տեղյակ չեն կապիտալի շուկայի դժվարություններից

ՎԶԵԲ. Հայաստանում տեղյակ չեն կապիտալի շուկայի դժվարություններից

«Հայաստանում բազմաթիվ ընկերություններ տեղյակ չեն կապիտալի շուկայի ֆինանսավորման հնարավորություններից կամ այն դժվարություններից, որոնց նրանք կարող են բախվել բաժնեմասնակցային ֆինանսավորում ձեռք բերելիս»,- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) խորհրդատուների համար դեկտեմբերի 6-8-ը Երևանում անցկացվող «ՓՄՁ-ների ֆինանսավորման համար անհրաժեշտ կապիտալի շուկաներում կիրառվող գործիքները» թեմայով հատուկ դասընթացի ժամանակ ասաց ՎԶԵԲ-ի «Տեղական արժույթի և կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» ղեկավար Հաննես Տակաշը:

Նրա խոսքերով՝ այս դասընթացը մշակվել է ՓՄՁ-ների խորհրդատուներին անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով զինելու համար, որոնք նրանց անհրաժեշտ են հայկական ընկերություններին, մասնավորապես ՓՄՁ-ներին, արդյունավետ խորհրդատվություն տրամադրելու և կապիտալի շուկայում պարտքային և  բաժնեմասնակցային ֆինանսավորում ձեռք բերելու համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս