loader
Խաչատրյան․ Հատով դեղեր գնելու համար կարելի է օգտագործել բազմակի օգտագործման դեղատոմսը

Խաչատրյան․ Հատով դեղեր գնելու համար կարելի է օգտագործել բազմակի օգտագործման դեղատոմսը

Հատով դեղատոմսային դեղերը գնելու համար կարելի է օգտագործել բազմակի օգտագործման դեղատոմսերը, որի վրա կա 6 կտրվող կտրոն, մարտի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Պատասխանելով հարցին, որ շատ թոշակառուներ դժգոհում են, քանի որ չեն կարողանում դեղերի նշանակված ամբողջ դոզան միանգամից գնել, Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նրանք կարող են բժշկին խնդրել դեղատոմսը գրել բազմակի օգտագործման ձեւաթղթի վրա: Նա հավելեց, որ այս ձեւաթղթերը կարելի է օգտագործել ոչ միայն քրոնիկական հիվանդների համար, որոնք երկար ժամանակ ընդունում են միեւնույն դեղը, այլեւ մեկանգամյա նշանակած դեղերը հատով գնելու համար:

Խաչատրյանը հիշեցրեց, որ դեղերի հատավաճառի դեպքում փաթեթի ամբողջականությունը խախտելուց հետո հաբերը պետք է նորից փաթեթավորվեն, իսկ փաթեթի վրա դեղատան աշխատողը պետք է գրի գնորդի, իր, դեղի անունները և այդ դեղի վերաբերյալ այլ տվյալները: Ըստ որում՝ նման դեղը կարելի է օգտագործել 6 ամսից ոչ ավելի՝ անկախ փաթեթի վրա նշված դեղի պիտանիության ժամկետից:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս