loader
Խոշորացման ծրագիրն առկախել ենք մինչև խորհրդարանական ընտրությունները. նախարար

Խոշորացման ծրագիրն առկախել ենք մինչև խորհրդարանական ընտրությունները. նախարար

Համայնքների խոշորացմանը դրական է վերաբերվում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտոնավարման 100-րդ օրն ամփոփելիս լրագրողներին հայտնեց, որ նախորդ իշխանությունները խոշորացման գործընթացն իրականացնելիս չեն ներկայացրել ծրագրի դրական և բացասական կողմերը:

«Վարչապետն էլ ասաց, որ չեն լինելու խոշորացումներ, որոնք չեն բխում համայնքի շահերից և բնակիչների ցանկությունից: Առկախել ենք այս ծրագիրը մինչև խորհրդարանական ընտրությունները: Ընդհանրապես, նմանատիպ հարցերի լուծումը մենք տեսնում ենք համայնքների բնակիչների կամարտահության միջոցով՝ հանրաքվեով: Խոշորացման ծրագրի դրական կողմերը կացնահարելը նույնպես դրական չէ՝ մենք երկխոսություն պետք է ունենանք համայնքի բնակիչների հետ: Պետք է տանք գնահատական՝ ի՞նչ տնտեսական ցուցանիշներ են ապահովել ծրագրով»,- նշեց նախարարը:

Վերջինս նկատեց, որ ցանկացած խնդիր քննարկելի է, եթե կա տնտեսական ցուցանիշ: Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այս պահին Սևանա լճից բաց է թողնվել 26,5 միլիարդ խմ ջուր։

«Խնդրի լուծման նպատակով վարչապետի հանձնարարականով ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, իմ հանձնարարականով մարզպետարանները ստեղծել են հատուկ հանձնաժողովներ, ստեղծվել է նաև միջգերատեսչական հանձնաժողով, որն ամենօրյա ռեժիմով լինում է մարզերում և ստուգում է Սևանից բաց թողնվող 40 միլիոն խմ ջրի օգտագործման գործընթացը»։

Նա շեշտեց, որ մի կողմից գյուղատնտեսական խնդիրները ստիպում են, որ ջուր բաց թողնեն, որպեսզի գյուղատնտեսությունը չտուժի, մյուս կողմից բնապահպանական խնդիրները պահանջում են, որ Սևանից ջուր բաց թողնելու խնդիրը չեղարկեն:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս