loader
Խոստանում եմ փակել ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը. Վանեցյանն ընտրվեց

Խոստանում եմ փակել ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը. Վանեցյանն ընտրվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 17-րդ արտահերթ համաժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր համատեղ աշխատանքը ստացվի»,- դիմելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմին՝ ասաց Արթուր Վանեցյանը:

Նա հայտնեց, որ վերջին 2 ամիսների ընթացքում մշակել և նախաշնել է ֆուտբոլի զարգացման ուղիները: Այդ ուղիներին անդրադառնալով՝ Վանեցյանը նշեց, որ ֆուտբոլը բոլորի համար է: Ըստ այդմ՝ ֆուտբոլին պետք է նայել որպես սոցիալական նախագծի:

«Ֆուտբոլն իր բոլոր մակարդակներում՝ առաջին հերթին սիրողական, պետք է վերջապես դուրս գա Երևանից և գնա դեպի մարզեր: Եվ այդ դուրս գալը չպետք է կրի դեկլարատիվ բնույթ, դա պետք է լինի իրական, ամենօրյա աշխատանք պայմանների ստեղծման ուղղությամբ, այս ամենը պետք է սկսել ֆունդամենտից»,- ասաց նա:

Վանեցյանի խոսքով՝ պետք է ֆուտբոլն անվճար դարձնել բոլորի համար, և յուրաքանչյուր համայնքը պետք է մեկ մարզադաշտ ունենա: Վանեցյանը վստահեցրեց, որ չի անտեսելու պրոֆեսիոնալ ֆուտբոլը:

«Խոստանում եմ՝ մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը: Մեր հերթին ամեն ինչ անելու ենք ակումբներին աջակցելու համար»,- նշեց նա:

 Վանեցյանը նաև ասաց, որ ստեղծվելու է կոմիտե, որում բոլոր ակումբերը կունենան ներկայացուցիչներ ու նախնական փուլում կոմիտեն ամիսը մեկ անգամ կհավաքվի՝ քննարկելու ամենահրատապ հարցերը:

Նկատենք, որ ժողովին ներկա չէր Ռուբեն Հայրապետյանը, ով 16 տարի շարունակ գլխավորել է ֆեդերացիան:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս