loader
Զաքարյան. Ամեն ինչ արվում է, որ դեղերի ինքնարժեքը բարձրանա

Զաքարյան. Ամեն ինչ արվում է, որ դեղերի ինքնարժեքը բարձրանա

«Դեղերի մասին օրենքում փոփոխությունը խնդրահարույց դրույթներ ունի և բերելու դեղերի ինքնարժեքի թանկացման», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ մանրամասնելով, որ «Դեղերի մասին» նոր օրենքը ուժի մեջ է մտել 2017 թ.-ի դեկտեմբերին: Բացի դրանից, պետք է նախագծվեն 63 կարգեր, որոնք պետք է կարգավորեն օրենքի տարբեր հոդվածները: 63 կարգերից առաջինը դեղատոմսերով դեղերի բացթողման կարգն է, որի մասին Առողջապահության նախարարությունը հայտարարել է օրերս:

Զաքարյանի խոսքով՝ այս կարգը առանձնապես նորություն չէ ՀՀ իրականության համար: Նրա տեղեկացմամբ՝ նախկինում էլ գործել են և՛ դեղատոմսերով դեղեր բաց թողնելու, և՛ հատով դեղի վաճառքն արգելելու կարգերը: Հատով դեղ բաց թողնելը չէր թույլատրվում ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս կարգով:

«Դեղատոմսերով բաց թողնելու մասին որ խոսում ենք, այնպես չէ, որ նախկինում էլ օրենքով թույլատրվում էր դեղեր բաց թողել, ուղղակի այս կարգով ավելի խիստ է կանոնակարգվելու և վերահսկվելու ոլորտը: Ստեղծվել է նաև տեսչություն նախարարությունում, որը պետք է հետևի, վերահսկի այն դեղերի վաճառքը, որոնք դեղատոմսերով են լինելու»,- նշեց նա:

Զաքարյանի տեղեկացմամբ՝ արդեն ընդունվել է դեղատոմսերի 4 ձև, որոնցով բաց են թողնվելու տարբեր կարգերի դեղեր:

«Բոլորն էլ հասկանում են, որ այս հատվածում հերթերի գոյացում է լինելու, ամեն ինչի համար պետք է գնալ բժշկի մոտ: Ինչքան էլ գնացուցակ լինի, որոշակի գումար պետք է վճարենք, բժիշկն էլ անպայման ձեզ կուղարկի ստուգման, որի համար նույնպես պետք է վճարել: Մի հասարակ գլխացավի համար կան մարդիկ, որ ավելի ուժեղ դեղեր են օգտագործում. խնդրահարույց է դառնալու, և ինքնարժեքի թանկացում է լինելու»,- ասաց Սամվել Զաքարյանը:

Զաքարյանը մեկ այլ խնդիր է մատնանշում, որը վերաբերում է դեղատներում պայմանների՝ էլեկտրոնային առողջության ծրագրին: Ծրագրով յուրաքանչյուր դեղատուն պետք է ունենա համակարգիչներ, համապատասխան ID-ներ, որոնց միջոցով հիվանդների դեղատոմսերը պետք է էլեկտրոնայնացնել:

«Սա լավ է, մենք գնում ենք զարգացման ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ ինչպես միշտ, նմանատիպ դեպքերում անսպասելի փոփոխությունը կարճ ժամանակահատվածում է լինում: Մեր դեղատները պատրաստ չեն նմանատիպ ծախսերի: Ամեն ինչ արվում է, որ դեղերի ինքնարժեքը գնալով բարձրանա: Բազմիցս նշել ենք, որ նմանատիպ փոփոխություններ անելու համար մասնավորի հետ պետք է խորհրդակցել»,- նկատեց նա:

Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահը ՀՀ դեղերի շուկայում հարկային օրենսդրության անհրաժեշտություն է տեսնում, խոսքը դեղերի համար ավելացված արժեքի հարկի վերացման մասին է:

«Վրաստանին հարստացնելու պրոցեսը գնալով ավելանում է, այժմ դեղերի մասին է խոսքը: Արդեն տարիներ շարունակ ահազանգում ենք, որ դեղերի 40 տոկոսը «կոնտրաբանդայի» ձևով բերվում է Վրաստանից, որովհետև այնտեղ 20 տոկոս ԱԱՀ չկա և 2-3 անգամ էժան է: Ամեն մի տաքսիստ, ամեն մի տուրիստ մտնում դեղեր է առնում և գալիս է Հայաստան: Ավելին, հիմա արդեն գնում բուժվում են, մի 2-3 ամսվա դեղերն էլ առնում են և հետ գալիս Հայաստան: Իմ օրինակով ասեմ՝ ամսվա կտրվածքով՝ իմ տասը դեղերը գնելու համար 200-400 հազար դրամի խնայողություն կանեմ, եթե Վրաստանից բերեմ»,- ասաց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս