loader

Զոհված զինվորի հորը բերման են ենթարկել քննչական (տեսանյութ)

Հունվարի 11-ի առավոտյան 4 ոստիկաններ այցելել են զոհված զինծառայող Դավիթ Տերտերյանի հորը՝ Երևան բնակվող Վահե Տերտերյանին՝ Քննչական կոմիտե բերման ենթարկելու նպատակով։ Ոստիկանները խոստանում էին, որ բռնի ուժ չեն կիրառի զոհված զինվորի հոր նկատմամբ՝ նշելով, սակայն, որ Տերտերյանը չի կարող չգնալ։ Զինվորի հայրը հրաժարվում էր գնալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն, փոխանցում է Epress.am-ը:

«Ինձ տանում են բերանս փակելու։ Թե կվախեցնեն, թե կփորձեն կաշառել։ Քրեական գործն անցյալ տարի կարճվել է։ Նախքան կարճելը՝ ինչո՞ւ չհրավիրեցին։ Ես քննիչին հեռախոսով ասացի՝ ես ձեր կառույցին չեմ վստահում։ Մենք բացարկ ենք ներկայացրել, որովհետև շատ լկտի նախաքննություն են վարել։ Մեր փաստաբանն ապացուցում է՝ որ սա սպանություն էր։ Բայց փողը առել, մարդասպանին բաց են թողել։ Հիմա էլ ինձ տանում են, բերանս փակեն»,֊ ասել է Վահե Տերտերյանը, ում, այնուամենայնիվ, ուղեկցել են հարցաքննության։

Դավիթ Տերտերյանը մահացել է ինքնաձիգի կրակոցի հետևանքով 2016 թվականի փետրվարի 12-ին՝ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի դիրքում։

Ամբողջական սկզբնաղբյուրում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս