loader
Adobe-ը iPad-ի համար լիարժեք խմբագիր-հավելվածներ է ներկայացրել

Adobe-ը iPad-ի համար լիարժեք խմբագիր-հավելվածներ է ներկայացրել

Adobe-ը ներկայացրել է iPad-ի համար իր Photoshop CC ֆոտոխմբագրի լիարժեք տարբերակը և նկարիչների համար Gemini հավելվածը: Բացի այդ, ընկերությունը Premiere Rush CC վիդեոխմբագիր է թողարկել: iPad-ի համար թարմացված Photoshop-ը ստացել է դեսկթոփ-տարբերակի գրեթե բոլոր հիմնական ֆունկցիաները, որոնց թվում են PSD-ֆայլերի աջակցությունը, տառատեսակները, վրձինները, շերտերը, դիմակները, գույներն ու Adobe Stock պատկերները: Այժմ հնարավոր է աշխատանքը սկսել համակարգչի վրա և այն շարունակել պլանշետի վրա և նախագծերը Creative Cloud ավտոմատ սինքրոնացման շնորհիվ Adobe Illustrator-ից տեղափոխել դեպի Photoshop:

Օգտատերերի համար ֆոտոխմբագրի նոր տարբերակը հասանելի կլինի մյուս տարի: Gemini-ի օգնությամբ Apple-ի պլանշետների օգտատերերը կկարողանան նկարել էլեկտրոնային կտավի վրա՝ Photoshop-ի սովորական գործիքներն օգտագործելով: Այս հավելվածի թողարկումը նախատեսված է մյուս տարվա վրա: Premiere Rush CC վիդեոխմբագրի օգնությամբ կարելի է, YouTube կամ սոցցանցեր ներբեռնելուց առաջ, խմբագրել և մշակել վիդեոները, վիզուալ և աուդիոէֆեկտներ ավելացնել:

Նորույթը թողարկվել է դեռևս միայն Mac և Windows համակարգիչների, ինչպես նաև iOS-սարքարի համար, իսկ Android-տարբերակը կհայտնվի մյուս տարի: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս