loader
Amazon-ը աշխատակիցների որոնման համար արհեստական ինտելեկտ է մշակել և հրաժարվել է նրանից

Amazon-ը աշխատակիցների որոնման համար արհեստական ինտելեկտ է մշակել և հրաժարվել է նրանից

Amazon ընկերությունը աշխատանքի վերցնելու նպատակով թեկնածուների ընտրության ավտոմատիզացման  համար արհեստական ինտելեկտի հիման վրա ալգորիթմ է մշակել: Սակայն, ընկերությունը ստիպված եղավ հրաժարվել նոր համակարգից, կին-թեկնածուների դիսկրիմինացիայի պատճառով:

Հայտնի է, որ 2014 թվականին ընկերությունը Շոտլանդիայում մշակողների խումբ է հավաքել և նրա առջև լավագույն թեկնածուների որոնման և ընտրության համար ծրագիր ստեղծելու խնդիր է դրել: 2015 թվականին մասնագետները նկատել են, որ համակարգը կին-մասնագետներին ավելի քիչ է ընտրում, քան տղամարդկանց: Թիմն այս ամենը բացատրել է նրանով, որ ալգորիթմը սովորել է այն բազայով, որում ընդգրկվել են վերջին 10-ամյակում Amazon-ի բոլոր աշխատակիցների ռեզյումեները:

Ընտրանու մեջ տղամարդկանց քանակն ավելի շատ է, ուստի արհեստական ինտելեկտը եկել է եզրակացության, որ տղամարդ-թեկնածուներն ավելի նախընտրելի են: Amazon-ը խմբագրել է ալգորիթմը, սակայն շտկումը ոչ մի երաշխիք չէր տալիս, որ այլ նշաններով չի դիսկրիմինացնելու թեկնածուներին, ուստի 2017 թվականին ընկերությունը որոշել է հրաժարվել համակարգի կիրառումից:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս