loader
Amazon-ը մինչև 2021 թվականը նախատեսում է առանց դրամարկղերի և վաճառողների խանութներ բացել

Amazon-ը մինչև 2021 թվականը նախատեսում է առանց դրամարկղերի և վաճառողների խանութներ բացել

Bloomberg-ը հայտնում է, որ Amazon-ը նախատեսում է զգալիորեն ընդլայնել AmazonGo օֆլայն-խանութների ցանցը, որոնք աշխատում են առանց դրամարկղերի և վաճառողների: Այս տարի ընկերությունը նախատեսում է 10 նոր կետեր, իսկ 2019 թվականին մետրոյի կայարանների մոտ 50 խանութներ բացել: Մինչև 2021 թվականը AmazonGo ցանցը մոտ 3,000 խանութ կունենա: Այսժմ Amazon-ը նման խանութների տարբեր ձևաչափեր է թեստավորում: Դրանք կարող են լինել մթերքներով և պատրաստի ուտեստներով սուպերմարկետներ կամ բիստրոներ լինել: Առաջին AmazonGo օֆլայն-խանութները բացվել են այս տարեսկզբին: Խանութ մտնելու համար, հաճախորդը պետք է Amazon-ի բացված հավելվածով հեռախոսը մոտեցնի հատուկ սարքին:

Ավտոմատիզացված համակարգը հետևում է հաճախորդներին և իրենց ընտրած ապրանքները մուտքագրում է վիրտուալ կտրոնի մեջ, ուստի ապրանքը կարելի է անմիջապես պայուսակի մեջդնել: Վերցված ապրանքները ֆիքսվում է ելքի մոտ, որից հետո համակարգը Amazon-ում գնորդի հաշվից հանում է տվյալ գումարը: Տվյալ պահին Amazon-ը 3 նման խանութ ունի Սիեթլում և մեկ խանութ Չիկագոյում: Ըստ ռեսուրսի տվյալների, AmazonGo-ի առաջին կետի աշխատանքի սարքավորման վրա ընկերությունը մոտ 1 մլն դոլար է ծախսել: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս