loader
«Яндекс»-ը ներկայացրել է իր առաջին սեփական սմարթֆոնը (տեսանյութ)

«Яндекс»-ը ներկայացրել է իր առաջին սեփական սմարթֆոնը (տեսանյութ)

«Яндекс»-ը պաշտոնապես ներկայացրել է իր առաջին սեփական սմարթֆոնը՝ «Яндекс. Телефон»-ը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Հեռախոսն ունի «Алиса» ձայնային օգնական, որով կարելի է օգտվել արգելափակված էկրանի դեպքում: Բացի այդ, սմարթֆոնում նախատեղադրված են «Яндекс»-ի բոլոր հիմնական սերվիսները՝ «Карты», «Музыка», «Браузер», «Почта»:

Ըստ ցանկության, կարելի է տեղադրել «Переводчик», «Транспорт», «Драйв» և «Метро»: Առանձին էկրանին հասանելի են «Яндекс.Новости»-ն և «Яндекс.Дзен»-ը: «Яндекс. Телефон»-ն ունի 5,65 դյույմ LCD-էկրան, 4 Գբ օպերատիվ հիշողություն և MicroSD քարտի օգնությամբ մինչև 128 Գբ ընդլայնման հնարավորությամբ 64 Գբ հիմնական հիշողություն, 16 և 15 մեգապիքսելային կրկնակի հիմնական տեսախցիկ, լուսարձակով 5-մեգապիքսելային ֆրոնտալ տեսախցիկ: Սարքի կորպուսը պատրաստված է մետաղից և պկլաստիկից:

Հեռախոսն արդեն վաճառքում է՝ 17,990 ռուբլիոավ: Որոշ ժամանակ անց, վաճառքում կհայտնվեն նաև պատյաններն ու այլ աքսեսուարները: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս