Siri ձայնային օգնականը կարողանալու է ճանաչել մի քանի ձայներ, սարքի օգտատիրոջ ձայնից բացի: Apple-ը հատուկ նոր պատենտ է արտոնագրել:
Դեռևս Siri-ն կարողանում է այլ ձայներից տարբերել օգտատիրոջ ձայնը, սակայն չի արձագանքում տարբեր ձայներին: Նոր ֆունկցիան թույլ կտա օգնականին ավելի լավ կատարել տարբեր օգտատերերի հրամանները և հրամանների գրադարան կազմել, ըստ յուրաքանչյուրի նախասիրությունների:
Ֆունկցիան բավականին թեթևացնելու է Apple-ի արտադրանքների օգտագործումը, օրինակ՝ HomePod-ը: