loader
Apple-ը ուղղելու է ավտոմատ ռետուշի էֆեկտ ստեղծող ֆունկցիան

Apple-ը ուղղելու է ավտոմատ ռետուշի էֆեկտ ստեղծող ֆունկցիան

Նոր iPhone-ների օգտատերերը սկսել են բողոքել, որ iPhone Xs և iPhone Xs Max սմարթֆոնների ֆրոնտալ տեսախցիկները սելֆիներն այնպիսին են դարձնում, կարծես մշակվել են Snapchat-ում կամ ռետուշի համար ասիական հավելվածում: Apple ընկերությունն արձագանքել է beautygate-ի (օգտատերերի կողմից անուն ստացած տեսախցիկի թերությունը) հանդեպ անհամաձայնությանը: մասնագետները խոստացել են, որ iOS 12-ի համակարգի համար նոր թարմացման մեջ ուղղվելու են Smart HDR ֆունկցիայի բոլոր սխալները:

Պարզվել է, որ Apple-ը սմարթֆոնների մեջ այլ արտադրողների անալոգիայով «գեղեցկության ռեժիմ» չի ներկառուցել: Ռետուշի հետ կապված բագը տեղի է ունեցել Smart HDR ֆունկցիայի թերության պատճառով, որը կոչված է հեռացնել լուսանկարի վրա շատ մուգ կամ լուսավոր տարածքները: միացված ֆունկցիայի դեպքում iPhone-ը տարբեր էքսպոզիցիայով 9 լուսանկար է անում, այնուհետև մեկ լուսանկարում համադրում է ավելի հաջող դետալները:

Մասնագետները կարծում են, որ, սելֆի-տեսախցիկում օգտագործման ժամանակ, Smart HDR ֆունկցիան սխալ էր ըտրում բազային ֆրեյմը. կարճ հպմամբ արված կադրի փոխարեն այն երկար պահմամբ պատկեր էր ընտրում: Այս սխալը կուղղվի թարմացման մեջ: Բացի այդ, beautygate էֆեկտը կարող է առաջանալ ֆրոնտալ տեսախցիկում օպտիկական ստաբիլիզացիայի բացակայության հետևանքով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս