loader
Basis. հոգեբանակն օգնության նոր սերվիսը

Basis. հոգեբանակն օգնության նոր սերվիսը

Uber-ի նյույորքյան նախկին աշխատակից Էնդրյու Չապինը Basis հոգեբանական օգնության սերվիս է թողարկել, որի վրա աշխատել է սթենֆորթյան հոգեբան Լինդսի Թրենտի հետ միասին: Իր ստարտափին Չապինը կարողացավ 3,75 մլն դոլար ներդրում գրավել:

Նախկան Uber-ում աշխատանքի անցնելու, չապինը Goldman Sachs ներդրումային բանկի թրեյդեր էր: Uber-ում 5 տարվա աշխատանքի ընթացքում նա զգացել է գործիքի կարիքը, որը նրան թույլ կտար հաղթահարել սթրեսը: «Եղել են օրեր, երբ ես քայլում էի Ստորին Մանհեթենում և մտածում էի, որ ավելի լավ է ինձ մեքենան հարվածեր և ես մեկ շաբաթ պառկեի հիվանդանոցում, քան հիմա աշխատանքի գնամ»,- Uber-ում աշխատանքի մասին ասել է Չապինը: Basis-ը օնլայն-ծառայություն է, որի օգնությամբ օգտատերերը կարող են ոչ արտոնագրված մասնագետների կողմից հոգեբանական օգնություն ստանալ: 45 րոպե տևողությամբ սեանսի արժեքը 45 դոլար է:

Սերվիսի աշխատակիցները հատուկ մասնագիտացված են, սակայն նրան հոգեթերապևտների կամ կլինիկական հոգեբանների արտոնագրեր չունեն, և չեն կարող դիագնողներ դնել կամ դեղատոմս դուրս գրել: Մասնագետների հետ օգտատերերի բոլոր խոսակցությունները գաղտնի են և անհայտ: Սերվիսի թիմի կարծիքով, Basis-ի օգտագործումը մարդկանց թույլ կտա տնտեսել պրոֆեսիոնալ թերապևտների այցելության վրա, որոնց վարձավճարն ավելի թանկ արժե:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս