Լոնդոնյան դիզայներ Մայքլ Անաստասիադիսը Bang & Olufsen-ի համար Beosound Edge նոր ակուստիկ համակարգ է ստեղծել. մոդելի գաղափարը կայանում է լակոնիկ դիզայնի և ֆունկցիոնալ «միջուկի» համադրության մեջ՝ սարքը բարձրախոս է, ձայնի կարգավորիչ և ինտերիերի ոճային զարդարանք:
«Վիզուալապես հասարակ արտադրանքում չկա այն ամենն, ինչ կարող էր շեղել ձեզ առաջին հայացքից: Չէ որ, ոչինչ չի գրգռում աչքը: Սակայն, երբ դուք առարկան երկրորդ անգամ եք տեսնում, ապա հանկարծակի սկսում եք ուշադիր զննել դետալները, իսկ երրորդ հանդիպման ժամանակ արդեն իսկապես շահագրգռված եք դառնում»,- մեկնաբանել է դիզայները: Բարձրախոսը կարելի է ամրացնել պատին կամ դնել հատակին:
Եթե ցանկանում եք փոխել ձայնի բարձրությունը, ապա բավական է մի փոքր ուժ գործադրել և գլորել սարքը: Բոլոր այլ կարգավորումներն էկրանին արտացոլվում են միայն այն ժամանակ, երբ նրան որևէ մեկը մոտենում է:
Beosound-ը վաճառքում կհայտնվի նոյեմբերին: