loader
Cameos. Google-ը հայտնիների հետ հարց ու պատասխանի վիդեոսերվիս է թողարկել

Cameos. Google-ը հայտնիների հետ հարց ու պատասխանի վիդեոսերվիս է թողարկել

Google ընկերությունը Cameos հավելված է ներկայացրել, որի օգնությամբ հայտնիները կարող են պատասխանել օգտատերերի հարցերին: Նոր սերվիսը հետևյալ կերպ է աշխատում. այն ընտրում է Google-ում հաճախ տրվող հարցերը և դրանք ընկերություն է ուղարկում: Դրանից հետո, հայտնի անձը դուր եկած հարցին իր վիդեոպատասխանն է ձայնագրում, և օգտատերերը, ովքեր «գուգլում» են այս թեմայով տեղեկատվությունը, կկարողանան տեսնել այս մարդու պատասխանը:

Սերվիսը Post on Google պլատֆորմի մաս է դարձել, որը թույլ է տալիս վերիֆիկացված մարդկանց ու կազմակերպություններին հաղորդագրություններ և վիդեոներ թողարկել, որոնք արտացոլվում են որոնողական համակարգում: Cameos-ից օգտվելու համար, անհրաժեշտ է հրավեր ստանալ, որը կարելի է պահանջել՝ App Store-ից հավելվածը ներբեռնելով: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս