loader
EQ. Mercedes-Benz-ը անոնսավորել է իր առաջին էլեկտրամոբիլի թողարկումը

EQ. Mercedes-Benz-ը անոնսավորել է իր առաջին էլեկտրամոբիլի թողարկումը

2016 թվականին Mercedes-Benz ավտոգիգանտը փարիզյան ավտոսրահում ցուցադրել է EQ բրենդի տակ իր առաջին էլեկտրամոբիլը: Այժմ հայտնի է, որ Mercedes-Benz EQC մոդելի արտադրությունը Բրեմենում մեկնարկելու է հաջորդ տարի: Տեղական շուկայի համար նաև պատրաստվում է Beijing Benz Automotive չին-գերմանական համատեղ նախաձեռնությունը: Նոր EQC-ը սերիական արտադրության մեջ ինտեգրվելու է որպես զուտ էլեկտրական ավտոմեքենա: Իր չափերի պատճառով, Mercedes-Benz EQC-ը պատկանում է SUV-քրոսովերներին, իսկ տանիքի տրամագիծը, ցածր բորտային գծով ապակիացման դիզայնը և հետնամասում տանիքի նեղացումը թույլ են տալիս մեքենան դասակարգել SUV և SUV-կուպեի միջև:

Մեքենան հագեցած կլինի դիմային և հետնամասում 300 կՎտ հզորությամբ 2 էլեկտրաշարժիչներով, ուր դիմային և հետնամասային առանցքներում կիրառվում են մեկական էլեկտրական կոմպակտ ուժային ագրեգատը (eATS), որի շնորհիվ այն կունենա լիարժեք անիվային շարժիչի ավտոմեքենայի հատկանիշներով: Էլեկտրաեներգիայի օգտագործման նվազեցման և դինամիկայի բարձրացման նպատակով, էլեկտրական ուժային ագրեգատները տարբեր կոնֆիգուրացիա են ստացել. դիմային էլեկտրամեքենան կարգավորված է ցածրից դեպի միջին ծանրաբեռնվածության դիապազոնի համար, իսկ հետնամասայինը որոշում է դինամիկան: Նրանց ընդհանուր մաքսիմալ պտույտը կազմում է 765 Նմ: Միախառն ցիկլում էլեկտրաեներգիայի ծախսը 100 կմ-ի համար 22,2 ժամ-կիլովատ կկազմի, CO2-ի զրոյական արտահոսքով: Լիտիում-իոնային մարտկոցն էլեկտրամեքենային ապահովում է 80 ժամ-կիլովատ էներգիայի պահոցով: Mercedes-Benz EQC-ն իր վարորդին օգնություն է ցուցաբերում՝ տարբեր առանձնահատկություններով 5 ռեժիմ առաջարկելով. «Կոմֆորտ», «Էկո», «Շարժման մաքսիմալ պահուստ», «Սպորտ», անհատական կարգավորվող ռեժիմ: Բացի այդ, ընկերության ինժեներները կարողացել են բարձրացնել ակուստիկ հարմարավետությունը՝ մեքենայում էլեկտրական ուժային ագրեգատները, ռետինե հենակների հաշվին, կրկնակի անջատողականացված են մեքենայի այլ կոնստրուկցիայի հանդեպ: Առաջինի դեպքում ուժային ագրեգատի բլոկը անջատողականացվում է իր ենթաշրջանակով, իսկ երկրորդի՝ կուզովի հետ: Նման անջատողականացվածությունը լրացվում է ձայնամեկուսացման միջոցներով, որի շնորհիվ մեքենայի սրահում լռություն է տիրում: Mercedes-EQC-ը կոմպլեկտավորվում է 7,4 կիլովատ հզորությամբ հեղուկ սառեցմամբ  բորտային սարքով (On-Board-Lader, OBL) և այդ պատճառով նախապատրաստված է փոփոխական հոսանքային ցանցից լիցքավորվելու համար՝ տնային և հասարակական լիցքավորման կայաններից: Mercedes-Benz ներպատային լիցքավորման սարքից լիցքավորումն իրականացվում է 3 անգամ ավելի արագ, քան սովորական կենցաղայինից, իսկ էլ ավել արագ տեղի է ունենում մշտական հոսանքից: Լիցքավորման վիճակից կախված, մեքենան լցակայանում լիցքավորվելու է մինչև 110 կիլովատ մաքսիմալ հզորությամբ: Այս դեպքում, լիցքավորման մակադակից 10%-80%, լիցքավորման ժամանակը մոտ 40 րոպե կկազմի: EQ-ի համար օպտիմիզացված նավիգացիան, երթուղին հաշվարկելով, միշտ նախապատվությունը տալու է ամենաարագ տարբերակին՝ հաշվի առնելով լիցքի կարճ ժամանակը: Բացի այդ, երթուղու հաշվարկի ալգորիթմը դինամիկ արձագանքում է փոփոխություններին: Երթուղին կարող է կազմվել մեքենայում և նրանից դուրս, Mercedes.me բջջային հավելվածի միջոցով: Օպտիմիզացված երթուղու շնորհիվ վարորդը հեշտությամբ կարող է գտնել լցակայանները և Mercedes me Charge-ի միջոցով մուտք ստանալ դեպի տարբեր օպերատորների լցակայաններ, անգամ, երկրից դուրս: Առաջին Mercedes-Benz EQC էլեկտրամոբիլները վաճառքում կհայտնվեն 2019 թվականին:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս