loader
Google-ը քարտեր և որոնման համար Stories բաժին է թողարկել

Google-ը քարտեր և որոնման համար Stories բաժին է թողարկել

Google ընկերությունն իր որոնողականում փոփոխություններ է անոնսավորել: Նոր ֆունկցիաներից մեկը ակտիվության քարտերն են. երբ օգտատերը կրկնակի դիտում է անցյալից որոնման հայցը, ապա Google-ը կարտացոլի որոնման արդյունքներում նախորդ քայլերը: Ակտիվության յուրաքանչյուր քարտն արտացոլելու է կապված որոնողական հայցերը և բոլոր կապված էջերը, որոնք օգտատերը նախկինում այցելել է:

Ակտիվության քարտերը հնարավոր է անջատել կարգավորումներում: Օգտատերերի մոտ նաև հայտնվելու է հավաքածուներում ակտիվության քարտերից որոնման արդյունքները պահպանելու հնարավորությունը: Դա կարելի է օգտագործել ճանապարհորդության կամ նախագծի վրա աշխատանքի պլանավորման համար: Եվս մեկ նորություն է Stories-ը (պատմությունները), որոնք նման են Instagram Stories-ին, որոնք Google-ը նույնպես ցուցադրելու է որոնման արդյունքներում: Այս ֆունկցիան դեռևս արտացոլվելու է միայն ընկերությունների մոտ:

Պատկերների որոնման մեջ ինտեգրվելու է Google Lens-ը. այժմ, նկարահանման ժամանակ, հավելվածը ավտոմատ կերպով նույնականացնելու է պատկերի ներսի բոլոր օբյեկտները, հնարավոր կլինի սեղմալ նրանցից յուրաքանչյուրին և դիտել որոնման արդյունքները: Discover նոր ֆունկցիան օգտատիրոջը, նրա հետաքրքրությունների հիման վրա, առաջարկություններ է տրամադրելու: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս