loader
Google-ը ընդունել է անջատված գեոլոկացիայի ժամանակ օգտատերերի տեղակայության հսկումը

Google-ը ընդունել է անջատված գեոլոկացիայի ժամանակ օգտատերերի տեղակայության հսկումը

Google ընկերությունն ընդունել է այն, որ, որոշ դեպքերում, հսկում է իր օգտատերերի տեղակայությունը, անգամ, եթե ֆունկցիան անջատված է գաղտնիության կարգավորումներում: Associated Press-ի լրագրողների հետաքննությունից հետո, ընկերությունն իր աջակցման էջում նախազգուշացում է հրապարակել, որ տեղակայության մասին տվյալները պահպանվում են որոնողականի և Google Maps հավելվածի օգտագործման դեպքում, անգամ, եթե օգտատերն արգելել է հսկել իր տեղակայությունը:

Մինչ այդ, աջակցման էջում հայտնվում էր, որ, գեոլոկացիան անջատելով, օգտատերն ամբողջությամբ արգելափակում է դեպի տվյալներ մուտքը և սա վերաբերում է բոլոր հավելվածներին: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս