loader
Google-ը ներկայացրել է Android-ի նոր տարբերակը

Google-ը ներկայացրել է Android-ի նոր տարբերակը

Google-ը ներկայացրել է Android 9 Pie նոր օպերացիոն համակարգի ֆինալային տարբերակը: Առայժմ նրանով կարող են օգտվել Pixel և Essential Phone սմարթֆոնների օգտատերերը. Sony Mobile, Xiaomi, HMD Global, Oppo, Vio և OnePlus սարքերի համար թարմացումը կհայտնվի այս աշնանը:

Android 9 Pie-ի օգտատերերի համար հասանելի է նոր նավիգացիոն համակարգը, App Actions գործողությունների գուշակման ֆունկցիան, ադապտիվ մարտկոցը և էկրանի լուսավորությամբ ղեկավարող խելացի համակարգը:

Որոշ նոր ֆունկցիաները դեռևս աշխատելու են միայն բետա-ռեժիմում, օրինակ՝ Digital Wellbeing համակարգը, «Չանհանգստացնել» կոճակը, հավելվածների աշխատանքի սահմանափակման թայմերը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս