loader

Google-ը նոր սմարթֆոններ, պլանշետ և խելացի էկրան է ներկայացրել (տեսանյութ)

Օրերս Նյու Յորքում անցել է Google-ի նոր սարքերի շնորհանդեսը, որին ներկայացվել են ընկերության Home Hub խելացի էկրանը, Pixel Slate պլանշետը և Pixel 3 (5,5 դյույմ) ու Pixel 3 XL (6,3 դյույմ) նոր սմարթֆոնները:

Google-ի նոր սմարթֆոնները ստացել են 12-մեգապիքսելային հիմնական տեսախցիկ, 8-մեգապիքսելային դիմային տեսախցիկ, նրանցում հայտնվել է Top Shot ֆունկցիան, որի նկարահանման ժամանակ մի քանի կադրեր են արվում, որոնցից ընտրվում է լավագույնը:

Pixel 3 և Pixel 3 XL սմարթֆոնները թողարկվել են 3 գույներով՝ «Սովորական սև», «Մաքուր սպիտակ» և «Ոչ վարդագույն»: Pixel 3-ի արժեքը 799 դոլար է: Pixel Slate պլանշետը հագեցած է 2 բարձրախոսներով և 8-մեգապիքսելային 2 տեսախցիկներով, որոնք տեղակայված են պանելի դիմային և հետևի մասում: Միացման կոճակին ներկառուցված է մատնահետքի սենսոր:

Pixel Slate-ի արժեքը 599 դոլար է, որին կից կարելի է գնել նաև էկրանի համար հենակով պատյանն ու լուսավորությամբ ստեղնաշարը ($199), ինչպես նաև ստիլուս-գրիչը ($99): Home Hub էկրանը թույլ է տալիս կառավարել խելացի տունը, ինչպես նաև վիդեո, ֆոտո և օրացույցի տվյալներ դիտել: Home Hub-ի արժեքը 149 դոլար է: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս