loader
Հայտնի են դարձել «Яндекс»-ի սմարթֆոնի բնութագրերը

Հայտնի են դարձել «Яндекс»-ի սմարթֆոնի բնութագրերը

Mobile Research Group-ի անալիտիկ Էլդար Մուրտազինի Twitter-էջում հրապարակվել է «Яндекс» ընկերության «Яндекс.Телефон» առաջին սմարտֆոնի տուձի լուսանկարը: Կադրում կարելի է տեսնել սարքի բնութագրերի նկարագրությունը:

Այսպես, «Яндекс.Телефон»-ը կստանա 8-միջուկային պրոցեսոր, 64 Գբ ներկառուցված և 4 Գբ օպերատիվ հիշողություն, անկոնտակտ վճարումների NFC չիպ, 5,65-դյույմ Full HD-էկրան:

Հեռախոսի արտադրող երկիրը Չինաստանն է, պատվիրատուն՝ Շվեյցարիայում գրանցված Yandex Service AG ընկերությունը, իսկ մեկ տարի երաշխիքով սմարթֆոնների ներկրմամբ զբաղվելու է «Старттех» ընկերությունը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս