loader
Իլոն Մասկը բացել է առաջին արագընթաց թունելը (տեսանյութ)

Իլոն Մասկը բացել է առաջին արագընթաց թունելը (տեսանյութ)

Իլոն Մասկը ցուցադրել է Լոս Անջելեսի առաջին արագընթաց ստորգետնյա թունելը: Շնորհանդեսի ժամանակ Մասկը պատմել է, որ թունելով մեքենայի անցնելու համար մեքենաները հագեցած կլինեն կողային շարժական անիվներով: Տեխնոլոգիան ցուցադրվել է Tesla ապրանքանիշի մեքենայի վրա. ըստ Մասկի, նման անիվները կարող են պատրաստվել նաև այլ էլեկտրամոբիլների համար:

«Կարելի է ընթանալ ավելի քան 240 կմ/ժ արագությամբ: Այս արագությամբ թվում է, թե տելեպորտացիայի մեջ ես ողջ քաղաքով: Բոլոր ներքին թունելներում լինելու են հետիոտների և հեծանվորդների համար մշտապես շրջանառվող ավտոմեքենաները»,- Twitter-ում գրել է Մասկը:

Սակայն, արագընթաց թունելը դեռևս գործում է թեստային ռեժիմում: Այն թույլ է տալիս 64 կմ/ժ արագություն զարգացնել, ինչը 4 անգամ քիչ է, քան մտածված էր, ըստ նախագծի: Իլոն Մասկը The Boring Company հորատանցքային ընկերությունը հիմնել է 2016 թվականին. Մասկի ծրագիրը նախատեսում է Լոս Անջելեսի շրջանում և մայրաքաղաքային ռեգիոնի Արևելյան ափում թունելների 2 ցանցերի զուգահեր կառուցումը: Հաջորդ էտապում չի բացառվում Տեխասում կամ Սան Ֆրանցիսկոյում ստորգետնյա միջանցքների ստեղծումը. թեստային թունելի կառուցումը The Boring Company-ի վրա 10 մլն դոլար է նստել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս