loader
Իլոն Մասկը հայտարարել է Լոս Անջելեսում առաջին թունելի բացման ամսաթվերը

Իլոն Մասկը հայտարարել է Լոս Անջելեսում առաջին թունելի բացման ամսաթվերը

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Լոս Անջելեսում առաջին տրանսպորտային թունելը բացվելու է դեկտեմբերի 10-ին: Նախագծի իրականացմամբ զբաղվում է Մասկի ևս մեկ ընկերությունը՝ The Boring Company-ն:

Հիշեցնենք, որ այս գերարագ մագիստրալի մասին առաջին անգամ հայտնի է դարձել այս տարվա գարնանը: Այն ժամանակ Մասկն ու The Boring Company-ի տնօրեն Սթիվ Դեվիսը պատմել են Loop նախագծի մասին, որը դառնալու է Լոս Անջելեսի հասարակական տրանսպորտի համակարգի մասը:

Նախագծի առանձնահատկությունը նրանում է, որ այն իրականացվելու է գետնի տակԼ Այսպիսով, գաղափարի հեղինակները խոստանում են ուղևորներին օդանավակայանից կենտրոն տեղափոխել 8 րոպեում: Կանխատեսվում է, որ մեկ կապսուլան մինչև 16 ուղևոր կտեղավորի, իսկ տոմսի արժեքը 1 դոլար կկազմի: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս