loader
Իլոն Մասկը նոր բիզնես է սկսել

Իլոն Մասկը նոր բիզնես է սկսել

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ նոր բիզնես է բացում, և այդ ընկերությունը զբաղվելու է քաղցրեղենի արտադրությամբ: Twitter-ում նա հայտարարել է, որ «այն հրաշալի է լինելու»: Այնուհետև, ավելացրել է, որ «բավականին լուրջ է խոսում»:

Հիշեցնենք, որ Մասկը կանգնած էր PayPal համակարգի, SpaceX տիեզերական տեխնիկայի արտադրմամբ զբաղվող ընկերության սկզբնաղբյուրներում: Նա նաև արևային էներգիայով զբաղվող SolarCity ընկերության տնօրենների խորհրդի անդամն էր: Այս տարվա փետրվարին Forbes-ը Մասկի ունեցվածքը գնահատվել է 20,8 մլրդ դոլարով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 53-րդ տեղը զբաղեցնելով:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս