loader
InSight զոնդը վայրէջք է կատարել Մարս մոլորակ

InSight զոնդը վայրէջք է կատարել Մարս մոլորակ

Մարս մոլորակում վայրէջք է կատարել NASA-ի կողմից թողարկված InSight միսիայի զոնդը, որը զբաղվելու է մոլորակի ներքին կառուցվածքի ուսումնասիրությամբ: Միսիան Երկիր մոլորակը լքել է մայիսի 5-ին, իսկ Էլիզիում մարսիանական բլրակում վայրէջքը գրանցվել է նոյեմբերի 26-ին:

Միսիայի նպատակը Մարսի ընդերքից ջերմահոսքի չափումն ու սեյսմիկ որակյալ զննումն է: Դեպի Մարս մոլորակ թռիչքի պատուհանը բացվում է 2 տարում մեկ անգամ, ուստի հաջորդ ապարատների թողարկումը (ամերիկյան մարսագնաց և «ԷկզոՄարս» ռուս-եվրոպական միսիա) նախատեսված է 2020 թվականին:

InSight-ը թվով 8-րդ զոնդն է, որը հաջող հասել է Մարսի մակերևույթ: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս