loader
iOS-ի վերջին թարմացումը ողջ աշխարհում օգտատերերի մոտ բջջային կապի հետ խնդիր է առաջացրել

iOS-ի վերջին թարմացումը ողջ աշխարհում օգտատերերի մոտ բջջային կապի հետ խնդիր է առաջացրել

Ողջ աշխարհում iPhone-ի օգտատերերը սկսել են բողոքել բջջային կապի հետ կապված խնդիրներց, որոնք ծագել են iOS 12.1.2 վերջին տարբերակի տեղադրումից հետո:

Դեկտեմբերի 17-ին թողարկված թարմացումը մակվել էր Apple-ի նոր սմարթֆոններում (XS, XS Max, Xr) eSIM ֆունկցիայի ակտիվացման հետ խնդիրները վերացնելու և Թուրքիայի օգտատերերին բջջային կապի մուտքի վերականգնման համար:

Արդյունքում, eSIM-ի աշխատանքն իսկապես վերականգնվել է, սակայն բջջային կապի մուտքի հետ խնդիրը համաշխարհային մասշտաբ է ձեռք բերել: iPhone-ի աշխատանքից հասցրել են բողոքել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի բնակիչները:

Apple-ի ներկայացուցիչները օգտատերերին խորհուրդ են տվել վերագործարկել սարքերը և թարմացնել բջջային օպերատորի կարգավորումները, սակայն այս խորհուրդը չի օգնել: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս