loader
iPhone Xs/ Xs/ Max/ Xr, Apple Watch. Apple-ը ներկայացրել է իր այս տարվա նորույթները

iPhone Xs/ Xs/ Max/ Xr, Apple Watch. Apple-ը ներկայացրել է իր այս տարվա նորույթները

Երեկ Apple ընկերությունը ներկայացրել է  իր նորույթները. ամեն տարի ընկերությունը ցուցադրում է իր սարքավորումների նոր մոդելները: Այս անգամ Apple-ը ներկայացրել է iPhone-ի 3 նոր մոդելներն ու Apple Watch-ի թարմացված տարբերակը: 

Apple Watch խելացի ժամացույցների նոր տարբերակում մեծացրած էկրան է հայտնվել, որը տարբերվում է մյուս մոդելներից: Ժամացույցները սովորել են որոշել, թե երբ է ընկնում իրենց օգտատերը, և երբ նա արձագանքում է նրանց ազդանշանին, վերջինները զանգարահում են փրկարար ծառայությանը: Նոր Apple Watch-ում առկա է սրտի աշխատանքի ներկառուցված սենսորը, որի օգնությամբ ժամացույցները կկարողանան էլեկտրակարդիոգրամ կառուցել. պարզապես անհրաժեշտ է մատը մոտեցնել կոճակին և կես րոպե պահել: 
iPhone Xs սմարթֆոնը էկրանը 5.8 դյույմ է և այն թողարկվել է 2 չափով և 3 գույներով՝ մոխրագույնով, արծաթագույնով և ոսկեգույնով: Մոդելը ջրակայուն է, ունակ է 30 րոպե գտնվել 2 մ խորությամբ ջրի տակ: Էկրանը ծածկված է «ամենաամուր ապակիով»: 

iPhone Xs Max խոշոր տարբերակն ունի 6.5 դյույմ էկրան. Նման մեծ սմարթֆոն ընկերությունը դեռևս չի արտադրել: Սա առաջին iPhone-ն է, որն ունի 512 Գբ ներկառուցված հիշողություն: Բոլոր սմարթֆոնների տեսախցիկը հեռացնում է կարմիր աչքերի էֆեկտը, ունեն խելացի HDR, որը մի քանի կադրեր մեկի է վերածում, բարելավված է դիմանկարային ռեժիմը, որում ավելացվում է բոկե ֆոնային էֆեկտը, սակայն սմարթֆոնը նաև սովորել է պատրաստի լուսանկարներում խմբագրել ոչ հստակ ֆոնի մակարդակը: Xs տարբերակում առկա է 4 խոսափող, որով վիդեոյում հնարավոր է  ստերեոձայն ձայնագրել, իսկ սփիքերը 45%-ով բաղկացած է վերամշակված պլաստիկից: Բացի այդ, iPhone Xs-ը աջակցում է 2 սիմ-քարտեր, սակայն ավանդական քարտերը հնարավոր է տեղադրել միայն չինական տարբերակներում: Մնացած երկրներում սիմ-քարտի մեկ տեղ և վիրտուալ eSIM քարտի տեղ է լինելու, որին դեռևս ոչ բոլոր օպերատորներն են աջակցում: Xs-ի մարտկոցը նախորդ մոդելներից 30 րոպեով ավելի երկար է աշխատում, քան X-ը, իսկ Xs Max-ը՝ 1,5 ժամով: 
iPhone Xr-ը նոր սերնդի iPhone-ների ամենաբյուջետային տարբերակն է, որի կորպուսը պատրաստված է ալումինից, և այն ներկայացված է ավելի լայն պալիտրայում՝ դեղին, կարմիր, կապույտ, կորալ, սև, սպիտակ: iPhone Xr-ը 1,5 ժամով ավելի երկար է աշխատում, քան iPhone 8-ը: Հիշեցնենք, որ այս աշնանը Apple-ը նաև պլանավորում է թողարկել բյուջետային նոթբուք և Mac mini պրոֆեսիոնալ համակարգիչ. նոթբուքի նոր մոդելը նման կլինի MacBook Air-ին, իսկ Mac mini-ն՝ գերկատարելագործված: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս