loader
LY 650. Lexus-ը ներկայացրել է իր առաջին սերիական զբոսանավը

LY 650. Lexus-ը ներկայացրել է իր առաջին սերիական զբոսանավը

Lexus ընկերությունը ներկայացրել է ծովագնացության ոլորտում իր նոր նախագիծը՝ LY 650 առաջին սերիական զբոսանավը: Lexus International-ի գործադիր փոխնախագահ Սիգեկի Տոմոյամայի խոսքերով, ընկերությունը զբոսանավում փորձել է «իրականացնել շքեղ ապրելակերպի մասին երազանքները, այնպիսի նախապայման ստեղծի, որում զբոսանավերը կբացահայտեն օվկիանոսային տարածքում փոխադրամիջոցի ստեղծման մեջ Lexus-ի պոտենցիալը»:

LY 650 մոդելի համար հիմք է դարձել ճապոնական բրենդի կողմից ստեղծված L-finesse փիլիսոփայությունը, որը բարձր տեխնոլոգիաների հետ ինովացիոն դիզայնի համադրում է ենթադրում, և Lexus Sport Yacht Concept սպորտային զբոսանավի կոնցեպտը: 42 ֆուտանոց կոնցեպտի առանձնահատկությունները սերիական արտացոլում են ստացել նոր զբոսանավում. Նրա ընդհանուր երկարությունը մոտ 20 մետր է, իսկ լայնությունը՝ 5,7: Զբոսանավը տարբերվում է հզոր, ընդգծված դիմային մասը, տախտակամածի թեքված ներդիրները և հետնամասի լայն եզրերը:

Lexus-ի ապագա զբոսանավերի կառուցմամբ, վաճառքով և սպասարկմամբ զբաղվելու է Marquis-Larson Boat Group ընկերությունների խումբը: Lexus LY 650 առաջին սերիական զբոսանավի կառուցման ավարտը նախատեսվում է 2019 թվականի երկրորդ կեսին, որից հետո տեղի կունենա նրա համաշխարհային պրեմիերան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս